Coliseum Contea հավաքածու. Անգլիական Burlington Stone-ի վեհաշուք գեղեցկությունը
Coliseum-ի Contea հավաքածուն ներշնչված է դասական Burlington Stone-ով՝ բնական հարդարման նյութ, որն արդյունահանվում է Անգլիական Լճային երկրամասի քարհանքերում և դարեր շարունակ լայնորեն օգտագործվում է Հարավային Անգլիայի ճարտարապետության մեջ: Բնական քարի տեքստուրայի և էսթետիկայի վերարտադրությունը՝ իր յուրօրինակ գրաֆիկայով և փափուկ տոնային երանգներով, ապահովում է Contea շարքի հաջողությունն ու պահանջարկը:
Հավաքածուն ներկայացված է երկու համապիտանի երանգներով՝ White և Grey, բնական մակերեսով, 60x60 սմ և 60x120 սմ հանրաճանաչ չափսերով: Այս բազմազանությունը լայն հնարավորություններ է ընձեռում տարբեր նշանակության տարածքների երեսպատման համար:
White երանգի նրբագեղությունն ու լակոնիկ էսթետիկան բազմաթիվ հնարավորություններ են ստեղծում դիզայներական գաղափարների իրականացման համար: Բնական քարի տեսք ունեցող շարքի նուրբ ոճն ու զուսպ գեղեցկությունը տարածքին հաղորդում են բնականության և անդորրի մթնոլորտ:
Grey-ի ինտենսիվ երանգը արտահայտում է Coliseum բրենդի նկարչի գաղափարը՝ շեշտադրելով Burlington քարի որակյալ նմանակումը՝ իր տոնային փոփոխություններով և անսովոր բնական գրաֆիկայով: