Nova(Նովա) կերամոգրանիտի հավաքածուն Italon-ի պրակտիկ և մատչելի լուծումների մի մասն է: Թեև Italon-ի յուրաքանչյուր հավաքածու արվեստի գործ է, Nova-ն կարելի է դիտարկել որպես ուրբանիստական լուծում, որը թույլ կտա ստեղծել ժամանակակից քաղաքային ինտերիեր՝ առանց մեծ ծախսերի:
Բնական երանգներով քարի իմիտացիա
Nova հավաքածուն պատրաստված է քարի իմիտացիայով և հասանելի է երեք գույներով՝ Այվորի, Ֆօգ, Բրաուն։ Սալիկների երանգները հաճելի են աչքին և իրենց մեջ ներառում են բնական երանգներ։ Սա թույլ է տալիս օգտագործել Nova սալիկները ցանկացած ինտերիերում՝ անկախ դրանց տեսակից: Այն ոչ պակաս տպավորիչ տեսք կունենա ինչպես տան հյուրասենյակում, այնպես էլ մեծ առևտրի կենտրոնի սրահներում։
ՈՒնիվերսալություն և նրբագեղություն
Nova կերամոգրանիտը բնութագրվում է հատուկ նրբագեղությամբ, որը հիանալի կերպով լրացնում է ցանկացած ճարտարապետական դիզայն: Այն կարողանում է ներդաշնակվել ինտերիերի տարբեր կոնցեպտների մեջ և դրան ամբողջականություն հաղորդել: Դուք կարող եք ընտրել ներկայացված սալիկների երկու ձևաչափերից մեկը՝ 30x60 սմ կամ 60x60 սմ, կամ օգտագործել երկուսն էլ: Պրոֆեսիոնալ երեսպատման մեջ տարբեր չափերի սալիկների համադրումը կստեղծի հետաքրքիր երկրաչափական նախշ, որը հիանալի կերպով կընդգծի ինտերիերի էլեգանտությունը:
Պրակտիկություն և համատեղելիություն այլ նյութերի հետ
Nova կերամոգրանիտը տալիս է օգտագործման լայն հնարավորություններ ինչպես հատակի, այնպես էլ պատերի հարդարման համար: Դրա պրակտիկությունը թույլ է տալիս այն արդյունավետ օգտագործել խոհանոցում, լոգարանում կամ լոգասենյակում: Nova հավաքածուն ներդաշնակ է բնական փայտի, ապակու և մետաղի հետ և թույլ է տալիս ինտերիերում ստեղծել նյութերի հետաքրքիր և ժամանակակից համադրություններ։ Nova կերամոգրանիտը իդեալական է պատերի և հատակի հարդարման համար: Դրա պրակտիկությունը թույլ է տալիս սալիկների այս շարքը օգտագործել խոհանոցներում, լոգարաններում, լոգասենյակներում, ինչպես նաև այն համատեղել բնական փայտի, ապակու և մետաղի հետ: Nova հավաքածուն հիանալի լուծում է առանց մեծ ծախսերի ժամանակակից քաղաքային ինտերիեր ստեղծելու համար: Յուրաքանչյուր սալիկի պարզությունը, պրակտիկությունը և ունիվերսալությունը այն դարձնում են անփոխարինելի ցանկացած նախագծի համար: Բացահայտեք յուրահատուկ դիզայնի աշխարհը Nova կերամոգրանիտով: